Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ «Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլև բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար»։
«Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Վարչապետն ընդգծել է, որ սա կլինի TRIPP նախագծի իրագործման արդյունքում։