«Ուժեղ Հայաստան»-ին առնչվող ենթադրյալ ընտրակաշառքի հերթական դեպքը. կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն առնչվող ընտրակաշառքի դեպքի մասին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ:

Թե քանի հոգի է ձերբակալվել և ովքեր են նրանք, Հակակոռուպցիոնը չի նշում:

Հակակոռուպցիոն կոմիտեն ներկայացրել է՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։

«Բացի այդ, նույն անձը ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Երևան քաղաքի բնակչին վիրահատության համար անհատույց տվել է գումար», - ասված է հայտարարությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընտրակաշառքի գործերով 6 անձ կալանավորվել է, մեկը տնային կալանքի տակ է«Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող ընտրակաշառքի նոր գործ ու նոր ձերբակալություններ«Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող ընտրակաշառքի հերթական գործը«Կանդազը հացադուլ է սկսել ապօրինությունների դեմ». Հակակոռուպցիոնը ձերբակալել է «Ուժեղ Հայաստան»-ի ևս 5 ներկայացուցչի