Ընտրակաշառքի գործերով 6 անձ կալանավորվել է, մեկը տնային կալանքի տակ է

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձերբակալված անձանցից 6-ը կալանավորվել են, ևս մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Անցած երկու օրերին Հակակոռուպցիոնը ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վերագրվող ընտրակաշառքի նոր գործերի ու նոր ձերբակալությունների մասին հայտնեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող ընտրակաշառքի նոր գործ ու նոր ձերբակալություններՆոր քրեական վարույթ և գաղտնալսում՝ Սամվել Կարապետյանի ուժի դեմ. ընդդիմադիրները հերքում են ընտրակաշառքի կասկածները

Հակակոռուպցիոն կոմիտեում «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ու աջակիցների նկատմամբ փետրվարից մինչև այսօր 7 առանձին քրեական վարույթ է հարուցվել՝ ընտրակաշառք բաժանելու, բարեգործության արգելքը խախտելու, հավաքին մասնակցությունը հարկադրելու հոդվածներով:

Օրերս հրավիրած ասուլիսում «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը հերքել էր ընտրակաշառք բաժանելու մասին իրավապահների պնդումները. «Մենք որպես առաջատար ուժ կաշառք տալու կարիք չունենք: Հայաստանում ներկա ռեպրեսիաների պայմաններում իրար հետ բարեկամական զրույց ունենալը դարձել է հանցագործություն: Դրանք ընդամենը գործող իշխանության ցնցումներն են, վախերն են, որն արտացոլվում է այդպիսի տեսքով»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կանդազը հացադուլ է սկսել ապօրինությունների դեմ». Հակակոռուպցիոնը ձերբակալել է «Ուժեղ Հայաստան»-ի ևս 5 ներկայացուցչիԸնտրակաշառքի գործով մի խումբ անձինք են ձերբակալվել«Մեղադրանքները փոշիացել են». «Ուժեղ Հայաստան»-ի 17 ձերբակալվածներից միայն 3-ն է տնային կալանքի տակ, մյուսներն ազատության մեջ են