Հաղթանակի օրվա ամենամյա շքերթը՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվեց Հաղթանակի օրվա ամենամյա շքերթը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին:

Շքերթին ներկա է եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մալայզիայի և Լաոսի առաջնորդները, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ճանաչված Հարավային Օսիայի և Աբխազիայի առաջնորդները:

Այն տևել է 45 րոպե։

2007 թվականից ի վեր առաջին անգամ Մայիսի 9-ի շքերթը անցկացվեց առանց ռազմական տեխնիկայի: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը որոշումը բացատրել է «ընթացիկ օպերատիվ իրավիճակով»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Փաշինյանն ասել է, որ դեռևս Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում՝ ապրիլին է Պուտինին ասել, որ չի լինելու Կարմիր հրապարակում։ Նիկոլ Փաշինյանը՝ «ՌԴ այլ բարեկամ երկրների շարքում» հրավիրվել է Մոսկվայում կայանալիք շքերթին, ավելի վաղ հայտարարել էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Վարչապետը Մոսկվայի շքերթին մասնակցել է 2025, 2023 թվականներին, սակայն բաց է թողել 2024-ինը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ի շքերթին՝ «քարոզարշավի պատճառով»