WSJ․ Թրամփը հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով՝ վերջին հանդիպումների ընթացքում Թրամփը որոշել է շարունակել ճնշումը Իրանի տնտեսության և նավթի արտահանման վրա՝ խոչընդոտելով նավերի մուտքն ու ելքը իրանական նավահանգիստներից։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը դիտարկել է նաև այլ տարբերակներ՝ ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը, սակայն դրանք գնահատել է ավելի ռիսկային, քան շրջափակման պահպանումը։

Ապրիլի 28-ին Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է, որ Վաշինգտոնը «հնարավորինս շուտ բացի Հորմուզի նեղուցը»։

Truth Social սոցիալական ցանցում արված գրառմամբ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ իրանցիները «կապ են հաստատել [Վաշինգտոնի հետ] և տեղեկացրել, որ Իրանը կաթվածահար վիճակում է»։