Թրամփը դարձյալ Հայոց ցեղասպանությունն անվանեց Մեծ Եղեռն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը դարձյալ անվանել է Մեծ Եղեռն:

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ: Մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մեր հարգանքն ենք տածում այն խորը ուժի ու վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա, որը սահմանված է տևական բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք կանգնած ենք նրանց կողքին», - նշված է Թրամփի ուղերձում:

Դոլանդ Թրամփը ուղերձում խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերություններից ու իր ստեղծած Խաղաղության խորհրդից. - «Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին կշարունակեն աշխատանքը՝ ուղղված առավել անվտանգ և բարգավաճ աշխարհի կառուցմանը: Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ հայ ժողովրդի համար զգալի հնարավորություններ ստեղծելով և խթանելով երկարատև կայունությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Եվ այժմ, ամերիկացիներն ու հայերը կողք կողքի կանգնած են Խաղաղության պատմական խորհրդում՝ միավորված մեր նպատակի շուրջ՝ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան ազդարարելու համար»:

Միացյալ Նահանգները թե՛ նախագահի, թե Կոնգրեսի զույգ պալատների մակարդակներով պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականից սկսած իր ապրիլքսանչորսյան ուղերձներում գործածել է հենց Հայոց ցեղասպանություն տերմինը:

Դոնալդ Թրամփն իր առաջին նախագահության շրջանում ևս Հայոց ցեղասպանության վերաբերյալ օգտագործել է Մեծ Եղեռն (Meds Yeghern) տերմինը, որն առաջինը 2009 թվականին կիրառել էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարում է, որ «խստորեն դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական նահանջը Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և հիշատակումից»:

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, Թրամփը հերթական անգամ ամոթալիորեն տեղի է տվել թուրքական սպառնալիքներին՝ «շարունակելով, արդեն վեցերորդ անգամ, գործադրել Անկարայի լռեցման քաղաքականությունը Ամերիկայի կողմից այդ ոճրի ազնիվ հիշատակման դեմ՝ չնայած Սպիտակ տան, Կոնգրեսի, բոլոր հիսուն նահանգների և տասնյակից ավելի ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ճանաչմանը»:

Համբարյանը պնդում է նաև, որ ԱՄՆ նախագահի «մեղսակցությունը Թուրքիայի հանցագործությունների քողարկմանը միախառնված է հայերին իրենց պատմական հայրենիքից վերացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը զինելու և թույլատրելու՝ իր վարչակազմի անխոհեմ քաղաքականությանը»:

«Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումներից հետո, հայկական տարածքների շարունակվող օկուպացիայի, հայ բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի և հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման ֆոնին, Միացյալ Նահանգները պարտավոր է ոչ միայն ճշմարտությունը ասել 1915 թվականի ցեղասպանության մասին, այլև դադարեցնել իր մեղսակցությունը այդ ցեղասպանությունն ավարտին հասցնելու պանթուրքիստական փորձերին», - հայտարարում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վենսը ջնջել է Ծիծեռնակաբերդ այցի մասին X-ում գրառումը. աշխատակազմից պարզաբանել ենԱՄՆ նոր վարչակազմը վերադարձել է «Մեծ եղեռն» ձևակերպմանըԹրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին«Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք ԱՄՆ նախագահի քայլը»․ Թուրքիան պատրաստվում է հակադարձել ԲայդենինՍպիտակ տան խոսնակն արտաբերեց Հայոց ցեղասպանություն արտահայտությունըԹրամփ. Միանում ենք միջազգային հանրությանը՝ հիշելով Մեծ Եղեռնի զոհերինՓաշինյանը նամակ է հղել Բայդենին. «Սա հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին»Բայդեն. Այսօր հիշում ենք Հայոց ցեղասպանության ընթացքում կորսված կյանքերըԲայդենը 1915 թվականի իրադարձությունները կրկին ցեղասպանություն է անվանելԱպրիլի 24-ի ուղերձում ԱՄՆ նախագահը կրկին օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը