Իրանը պետք է առանց նախապայմանների բացի Հորմուզի նեղուցը. ԱՄԷ նախարար

ԱՄԷ արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների նախարար

Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանը պետք է առանց նախապայմանների բացի այն, հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային պետական հսկա ADNOC-ի տնօրենը։

Պատերազմից առաջ Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ պատերազմի մեկնարկից հետո Թեհրանը փաստացի շրջափակել է ջրային ուղին:

Չնայած երկշաբաթյա հրադադարի շրջանակում Վաշինգտոնի հետ ձեռքբերված պայմանավորվածությանը, նեղուցը շարունակում է փակ մնալ, տեղեկացրել է Սուլթան Ալ Ջաբերը՝ հավելելով՝ Իրանը վերահսկում է հասանելիությունը Հորմուզին և նավարկման համար պայմաններ ներկայացնում՝ սահմանափակելով տեղաշարժը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը թույլ չի տա օրական ոչ ավելի, քան 15 նավի անցնել Հորմուզի նեղուցով

«Իր հայտարարությունների և գործողությունների միջոցով Իրանը հստակ ցույց է տվել, որ նեղուցն օգտագործվում է որպես քաղաքական լծակ։ Տեղաշարժի համար թույլտվություն է անհրաժեշտ, պայմաններ են ներկայացվում։ Սա ազատ նավարկություն չէ։ Սա հարկադրանք է», - գրել է Ջաբերը, որը նաև ԱՄԷ արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների նախարարն է։

Նրա փոխանցմամբ՝ ADNOC-ը կրած վնասների սահմաններում կընդլայնի արտադրությունը։

Նավթամթերքով բեռնված մոտ 230 նավ պատրաստ է նավարկել, հայտնել է Ջաբերը և շեշտել, որ բեռնատարների ճանապարհը չպետք է արգելափակվի։ Նա անհրաժեշտ է համարել նավարկման ազատությունը տնտեսական վնասի վերականգնման համար։

Պաշտոնյան ընդգծել է նաև, որ Իրանը պետք է պատասխանատվության կանչվի ԱՄԷ-ի ենթակառուցվածքներին հարվածելու համար։

Մարտի կեսին Reuters-ը հաղորդել էր, որ Հորմուզի փակ լինելու պատճառով ԱՄԷ-ի նավթի արտադրության մակարդակը ավելի քան 50 տոկոսով նվազել է։ Նախքան պատերազմը երկիրն արտադրում էր համաշխարհային նավթի շուրջ 4 տոկոսը։

ԱՄԷ-ից բացի տուժել են նաև հարևաններ Սաուդյան Արաբիայի, Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի էներգետիկ ենթակառուցվածքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը զգուշացրել է՝ ԱՄՆ-ն ավելի ուժեղ կհարվածի Իրանին, եթե չհետևեն հրադադարի պայմաններինԻրանի 10 կետանոց առաջարկի երեք կետերը խախտվել են. ՂալիբաֆԹեհրանն ու Վաշինգտոնը հրադադար հայտարարեցին. իսկ ինչ սպասել հետո