Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության բարելավմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության բարելավմանը:

Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը «մեծ օր է համաշխարհային խաղաղության համար» և կարող է «Մերձավոր Արևելքի ոսկե դարը դառնալ», - Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Շատ դրական իրադարձություններ տեղի կունենան։ Մեծ գումարներ կաշխատեն։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը», - գրել է ԱՄՆ նախագահը։

Հորմուզի նեղուցով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ 20 տոկոսը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարից հետո նավթի գինը նվազել է 100 դոլարից:

Մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցումը և Հորմուզի նեղուցի վերաբացումը Մերձավոր Արևելքի արտահանողներին թույլ կտա առաքել զգալի քանակությամբ նավթ, որը ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր մնացել է Պարսից ծոցում:

Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Իսլամաբադում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հրադադարի համաձայնագրից հետո «լիակատար և ամբողջական հաղթանակ» է տարել. AFPՀրադադարը «Լիբանանին չի վերաբերում»․ ՆեթանյահուԹրամփը և Իրանը վերջին պահին համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ