Bloomberg-ի ձեռքի տակ է հայտնվել Պուտին-Օրբան զրույցի սղագրությունը

Արխիվ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախորդ տարի առաջարկել է «հնարավոր ամեն կերպ» օգնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, օրինակ՝ Բուդապեշտում ուկրաինական պատերազմը հանգուցալուծելուն միտված գագաթնաժողով կազմակերպելու միջոցով, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր ձեռքի տակ հայտնված հեռախոսազրույցի սղագրությանը։

Հունգարիայի կառավարությունից առայժմ չեն մեկնաբանել լուրը՝ անարձագանք թողնելով նաև հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած խոսակցության սղագրությունը հրապարակելու դիմումը։

Կրեմլից ևս լուռ են։

Օրբանի և Պուտինի հեռախոսազրույցը տեղի ունեցավ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով երկրորդ գագաթնաժողովը Հունգարիայի մայրաքաղաքում անցկացնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բուդապեշտում Թրամփ-Պուտին հանդիպում «կարող է տեղի չունենալ»

Հեռախոսազրույցի ժամանակ Օրբանը Պուտինին ընկեր է անվանում՝ նշելով, որ իրենց մտերմությունը առաջացել է 2009-ին սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո։

«Բայց երեկ մեր բարեկամությունը վերաճեց մի մակարդակի, որ ես կարող եմ հնարավոր ամեն կերպ օգնել։ Մեր հունգարական պատկերազարդ գրքերում մի պատմություն կա, որտեղ մուկն առյուծին է օգնում - ըստ սղագրության՝ Պուտինին ասել է Օրբանը՝ շարունակելով - Ես պատրաստ եմ անմիջապես օգնել…Ցանկացած հարցով, որ կարող եմ օգտակար լինել, ես պատրաստ եմ»։

Պուտինն ի պատասխան ասում է, որ բարձր է գնահատում Օրբանի հետ հարաբերությունները։ ՌԴ առաջնորդը նշում է, որ Հունգարիան «հավանաբար միակ եվրոպական երկիրն է, որն ընդունելի վայր է» Թրամփի հետ հնարավոր հանդիպման համար։

Նախագահը երախտիքի խոսքեր է հայտնում ուկրաինական ճգնաժամի հարցում Օրբանի «անկախ և ճկուն» դիրքորոշման համար։

Ապրիլի 12-ին Հունգարիայում խորհրդարանական ընտրություն է անցկացվելու։ 16 տարի կառավարող եվրոսկեպտիկ հայացքներով Օրբանի համար սա վերընտրության անենաբարդ փորձությունն է, գրում է Reuters-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վենսը մեղադրել է Բրյուսելին Հունգարիայում ընտրությունների արտաքին միջամտության մեջ

Չնայած Ուկրաինա ռուսական ներխուժմանը, Օրբանը ջերմ հարաբերություններ է վարում Պուտինի հետ։

Այս համատեքստում սրված են Բուդապեշտի հարաբերությունները Կիևի հետ։ Հունգարիան դեկտեմբերին արգելափակել էր Եվրոպական Միության կողմից Ուկրաինայի համար նախատեսված վարկի տրամադրումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ջեյ Դի Վենսն ընտրություններից մի քանի օր առաջ ժամանել է ՀունգարիաՀունգարիան կդադարեցնի գազի մատակարարումը Ուկրաինա մինչև «Դրուժբա»-ի վերագործարկումը. Օրբան