Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու ՀՀ որոշման հետ ՌԴ-ն կապ չունի․ Պեսկով

Արխիվ

Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ներքաղաքական գործընթացներով՝ պատմական կապերով և ՀՀ-ի ընտրած կուրսով պայմանավորված։

Ռուսաստանը Հայաստանի հետ կարող է քննարկել վերջինիս քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությանն ընդառաջ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կարծում ենք՝ իրավունք ունենք՝ փորձել պարզաբանել մեր գործընկերների հետ, իսկապես քննարկել նրանց ծրագրերը [Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում]», - ասել է Պեսկովը ռուսական Вести լրատվամիջոցի հետ զրույցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն ընտրություններին. Պուտին

Պեսկովի խոսքով՝ Մոսկվայի հետաքրքրությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների հանդեպ պայմանավորված է երկու երկրների միջև պատմական սերտ կապերով, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների համատեքստում Երեւանի ընտրած քաղաքական կուրսի նշանակությամբ։

Նախագահի խոսնակն անդրադարձել է նաև արցախյան խնդրին՝ ընդգծելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումն ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան. Փաշինյանը՝ Պուտինին

Ռուս պաշտոնյան նշել է, որ իր երկիրը որևէ առնչություն չունի Հայաստանի իշխանությունների այս քայլի հետ՝ հավելելով՝ Մոսկվայում ակնկալում են, որ այս հարցը քննարկելիս ռուսական կողմին հղումներ չեն արվի։

Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել էր հարցին՝ ինչո՞ւ Արցախում հայ չմնաց՝ Հայաստանի վարչապետին հիշեցնելով, որ նա Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, Փաշինյանն էլ իր հերթին հակադարձել էր, թե դա արել է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի ղեկավարն է երկու անգամ հրապարակային Ղարաբաղն Ադրբեջան անվանել: Փաշինյանը Կրեմլում էլ կրկնեց, որ փակել է Ղարաբաղի էջը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եթե Մոսկվան նման որոշում կայացնի, ՀՀ-ն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա թե՛ ՀԱՊԿ–ից, թե՛ ԵԱՏՄ–ից. Ալեն ՍիմոնյանՌԴ վերջին հայտարարություններից հետո հայ բեռնափոխադրողները նոր դժվարությունների մտավախություն ունեն