«Քաղաքացիական պայմանագրից» օրերս դուրս եկած Վլադիմիր Վարդանյանը ԱԺ փակ քվերակության արդյունքում ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ 107 պատգամավորից քվերակությանը մասնակցած բոլոր 67 պատգամավորները նրա օգտին էին քվեարկել։
Վարդանյանի երդման արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը կայանալիք նիստում
8 տարի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ եղած Վլադիմիր Վարդանյանին առաջադրել էր երկրի նախագահը, ում աշխատակազմի ղեկավարը խորհրդարանին տեղեկացրել էր, որ նախագահը հանդիպել է մի քանի թեկնածուների հետ, Վարդանյանին ընտրել ըստ մասնագիտական կարողությունների:
Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել անցած շաբաթ: