Իրանի առաջնորդն ուղերձ է հրապարակել Նովրուզի առթիվ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին այսօր հրապարակել է ուղերձ՝ նշելով պարսկական Նոր տարվա՝ Նովրուզի սկիզբը, որը նա անվանել է «դիմադրության տնտեսության տարի՝ ազգային միասնության և ազգային անվտանգության պայմաններում»։

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության թշնամիները պարտություն են կրում ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում։

«Այս պահին ձեր՝ մեր հայրենակիցների միջև ստեղծված առանձնահատուկ միասնության շնորհիվ թշնամին պարտության է մատնվել»,- ասել է Խամենեին, որը դեռևս հրապարակային ելույթ չի ունեցել և միայն գրավոր ուղերձներ է հղում հոր՝ Ալի Խամենեի մահից հետո, Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի Մերձավոր ԱրևելքումՆեթանյահուն պնդում է՝ Իրանը կորցրել է հրթիռներ արտադրելու կարողությունը․ Թեհրանը հերքում էՄոջթաբա Խամենեին կոչ է արել զրկել «ներսում և դրսում գտնվող թշնամիներին» իրենց անվտանգությունից