Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ակնարկել է, որ մտադրություն չունի ամերիկյան զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք: Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ Օվալաձև սենյակում կայացած հանդիպման ժամանակ։

«Ես զորքեր չեմ տեղակայում ոչ մի տեղ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա պլանավորում է ավելի շատ զինծառայողներ ուղարկել տարածաշրջան։

«Եթե ցանկանայի, չէի ասի ձեզ։ Բայց ես զորքեր չեմ տեղակայում ոչ մի տեղ։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ կլինի»։

ԱՄՆ նախագահը, սակայն, հաստատել է, որ Պենտագոնին 200 մլրդ դոլար է հարկավոր՝ Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար. «Մեր սպառազինությունն իսկապես հիանալի որակի է։ Պարզապես ցանկանում ենք վստահ լինել։ Եվ այդ գումարը փոքր գին է՝ համոզվելու համար, որ մենք ամենաբարձր մակարդակում լինենք»:

Ռոյթերս լրատվական գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին ավելի վաղ հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանում հազարավոր ամերիկացի զինվորականներ տեղակայելու հնարավորությունը՝ Իրանի դեմ գործողությունների շրջանակն ընդլայնելու համար:

Փետրվարի 28-ին՝ հակամարտության սկսվելուց հետո, Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների դեմ հարվածներ հասցնելուց ի վեր, տասներեք ամերիկացի զինվոր է զոհվել։

XS
SM
MD
LG