Իրանը կասետային մարտագլխիկներով հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի անվտանգության ղեկավար Ալի Լարիջանիի սպանության, հաղորդել է իրանական պետական հեռուստատեսությունը։
Հարվածի հետևանքով Թել Ավիվի խիտ բնակեցված հատվածին մոտ գտնվող թաղամասում, որտեղ նաև կարևոր ռազմական օբյեկտներ կան, երկու մարդ է զոհվել: Այդպիսով, պատերազմի ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է առնվազն 14-ի։
Մի քանի ժամ շարունակված լռությունից հետո Թեհրանը երեկ պաշտոնապես հաստատեց, որ Իսլամական հանրապետության Ազգային անվտանգության ղեկավար, երկրի փաստացի առաջնորդ Ալի Լարիջանին սպանվել է։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իրանցի առաջնորդը անցած գիշեր թիրախավորվել է Իսրայելի բանակի կողմից։