Թրամփ. Խամենեին սպանված է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իսրայելի վարչապետի պնդումը, թե Իրանին հասված հարվածներից սպանվել է իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Սա արդարադատություն է ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև բոլոր ամերիկացիների և աշխարհի տարբեր երկրներից եկած այն մարդկանց համար, ովքեր սպանվել կամ խեղվել են Խամենեիի և նրա արյունարբու ավազակախմբի կողմից», - գրել է Սպիտակ տան ղեկավարը սոցիալական ցանցում, հավելելով՝ «Սա իրանական ժողովրդի համար ամենամեծ հնարավորությունն է՝ իրենց երկիրը վերադարձնելու»։

Թրամփը հորդորել է երկրի զինված ուժերին «համախմբվել Իրանի հերոսական ժողովրդի շուրջ», միաժամանակ նշել, որ «ծանր հրետակոծությունները կշարունակվեն շաբաթվա ընթացքում, կամ այնքան, որքան անհրաժեշտ կլինի` հասնելու խաղաղության Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում»։

Պաշտոնական Թեհրանը առաջնորդի մահվան լուրը դեռ չի մեկնաբանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի առաջնորդ Խամենեին սպանված է Թրամփը մեկնաբանել է Խամենեիի հնարավոր մահվան վերաբերյալ լուրերըԱվելի շատ նշաններ են հայտնվում, որ «բռնապետը» «ողջ չէ». Նեթանյահու