Իրանը մտադիր է 2-3 օրում պատրաստել ԱՄՆ-ի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծը

Իրանը մտադիր է երկու-երեք օրվա ընթացքում պատրաստել ԱՄՆ-ի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծը: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին ամերիկյան MSNBC-ի հետ հարցազրույցում՝ ընդգծելով, որ մշտական կապի մեջ է ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։

«Այն, ինչի շուրջ հիմա խոսում ենք, այն է, թե ինչպես համոզվել, որ Իրանի միջուկային ծրագիրը, այդ թվում՝ հարստացումը, խաղաղ բնույթ է կրում և միշտ կմնա խաղաղ»,- «Ինտերֆաքս»-ի հաողրդմամբ՝ ասել է Իրանի նախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը չէր բացառել, որ քննարկում է Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների մի շարք։ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ Իրանի հետ «շատ վատ բաներ կարող են տեղի ունենալ», եթե համաձայնագիրը ձեռք չբերվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովն ու Արաղչին Իրանի միջուկային ծրագիրն են քննարկել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը զգուշացնում է Իրանին՝ համաձայնության չգալու դեպքում՝ «վատ բաներ» կպատահեն