Արմեն Գրիգորյանն ու Վահան Կոստանյանը հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։

Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին։

Ավելի վաղ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում նրանց հանդիպել է նաև Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկումների մասնակիցները անդրադարձել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին, փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերին։

Ադրբեջանի փորձագիտական դաշտի, պետականամերձ լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստան են ժամանել նախօրեին՝ ցամաքային ճանապարհով:

Անցած նոյեմբերի 21-ից 22-ը Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն էին Բաքվում: Կողմերը որոշել էին նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»: Առաջինը անցած տարվա հոկտեմբերին ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Երևան: Առաջինը անցած տարվա հոկտեմբերին ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Երևան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցամաքային ճանապարհով Հայաստան են ժամանել ադրբեջանցի փորձագետները