Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ Կորդոբա նահանգում տեղի ունեցած երկաթուղայի աղետի կապակցությամբ:
Փաշինյանը ցավակցական հեռագրում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին: Այս ծանր պահին զորակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»:
Երեկ ուշ երեկոյան է տեղի ունեցել Մալագայից Մադրիդ և Մադրիդից Հուելվա ուղևորվող գնացքների դիմահար բախումը։ Երկաթուղայի աղետի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսպանիայում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 39-ի