Պուտինը զորահավաքի հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրում 2026 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը զորակոչ անցկացնելու մասին։ Զորակոչվելու է 261 հազար մարդ։

Այսօր հրապարակված փաստաթուղթը վերաբերում է Ռուսաստանի «18-ից 30 տարեկան այն քաղաքացիներին, որոնք պահեստազորում չեն և ենթակա են ծառայության»:

Նույն հրամանագրով կզորացրվեն այն զինվորները, նավաստիները, սերժանտները և ենթասպաները, որոնց ծառայության ժամկետը արդեն լրացել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը՝ Թրամփին. «Մոսկվան կվերանայի նախկին պայմանավորվածությունների վերաբերյալ իր դիրքորոշումը»«Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Կիևի կառավարական թաղամասին». ԶելենսկիՊեսկով․ «Պուտինն ու Թրամփը կզրուցեն ամենամոտ ապագայում»