ԱՄՆ-ը դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրահանգել է իր դիվանագետներին ամբողջ աշխարհում դադարեցնել Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը, ասում է Պետդեպարտամենտի հեռագրում, որին ծանոթացել է Reuters-ը:

Ուրբաթ ուղարկված այդ հեռագրում նշվում է, որ ուժի մեջ է մտնում անմիջապես, և հյուպատոսական աշխատակիցներին հրահանգվում է մերժել աֆղանստանցի դիմորդների ցանկացած ներգաղթային կամ ոչ ներգաղթային վիզայի հայտ, ներառյալ՝ հատուկ ներգաղթային վիզաների դիմումները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը կաշխատի «Երրորդ աշխարհի բոլոր երկրներից» միգրացիան ընդմիշտ կասեցնելու ուղղությամբ, որպեսզի հնարավորություն տրվի, որ ԱՄՆ համակարգը ամբողջությամբ վերականգնվի։

Թրամփի հայտարարությանը նախորդել էր Սպիտակ տան մոտ տեղի ունեցած զինված հարձակումը, որի հետևանքով մահացել է Ազգային գվարդիայի մի անդամ: Ըստ քննիչների՝ հարձակումն իրականացրել էր Աֆղանստանի քաղաքացի։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կկասեցնի «Երրորդ աշխարհի երկրներից» միգրացիան