Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակության հետ այցելել է ԵՄ առաքելության Մարտունիի գրասենյակ։
Առաքելությունն X-ի իր էջում նախ գրել է, որ ուրախ էին Մարտունիում հյուրընկալել Դըկոտինյիին և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին, ապա տեղեկացրել, որ նրանց են ներկայացրել «առաքելության գործունեությունն ու Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում անվտանգության հետ կապված զարգացումները»։
We were glad to host the Ambassador of France to Armenia Olivier Decottignies @O_Decottignies 🇫🇷 and the Members of @AssembleeNat in Martuni. We shared insights on our activities in the area and the security developments in the Sotk gold mine. pic.twitter.com/BSfWvmZD7d
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) March 27, 2024
Դըկոտինյին այսօր գրառում էր կատարել X-ի իր էջում, մասնավորապես, նշելով․ - «Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է։ 9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի դաժան հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ ստիպված է եղել լքել իր տունը: Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է»։
Եվրոպացի դիտորդները Հայաստան ժամանեցին 2023-ի փետրվարից, այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։ Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։
Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:
Բաքուն այսօր հայտարարել է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում ակտիվորեն օգտագործվում է որպես «հակաադրբեջանական քարոզչության գործիք»։
Բաքուն նաև Ֆրանսիայի հասցեին է պարբերաբար մեղադրանքներ հնչեցնում, այսօր հայտարարել է, Փարիզը նպաստում է «Հայաստանի ռազմականացմանը, այդ թվում՝ մահաբեր և հարձակողական զենքեր մատակարարելով»։ Ֆրանսիան բազմիս հայտարարել է, որ Հայաստանին միայն պաշտպանական զենքեր է մատակարարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն երբեք անվերապահ աջակցություն չի ստացել Բրյուսելից և Վաշինգտոնից, ինչպես դա ստանում է Երևանը. Հաջիզադե ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեր նպատակն է խրախուսել Երևանին ու Բաքվին աշխատել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Միլլեր