Սիրիայի Դեր-Զոր շրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանին հասցված հարվածների հետևանքով 6 քուրդ զինյալ է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ դաշնակից քրդական խմբավորումների ներկայացուցիչներին։
Սիրիացի քրդերի ներկայացուցիչները պնդում են, որ անօդաչու թռչող սարքերը Ալ-Օմար նավթահորի հարևանությամբ գտնվող ռազմակայանին են մոտեցել այն շրջանից, որտեղ տեղակայված են իրանամետ զինված խմբավորումները։