Մատչելիության հղումներ

Անկարան պնդում է, որ վերջին երեք շաբաթներին Սիրիայում շուրջ 1400 քուրդ զինյալ է «չեզոքացրել»


Թուրքական հրետանին հարվածում է Աֆրինում տեղակայված քրդական ուժերի դիրքերին, 9-ը փետրվարի, 2018 թ․

Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» մոտ 1400 զինյալ է սպանվել: Այսօր նման հայտարարություն է տարածել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Թուրքական բանակի հրամանատարությունը պնդում է, որ միայն կիրակի` փետրվարի 11-ին, թուրքական ուժերին հաջողվել է «չեզոքացնել» Աֆրինում դիրքավորված 103 քուրդ զինյալների: «Անցած գիշեր իրականացված հրետանային և օդային հարվածների հետևանքով թուրքական բանակին հաջողվել է շուրջ 15 թիրախ խոցել`այդ թվում «Ժողովրդական պաշտպանության ուժերի» մի շարք զինապահեստներ և թաքստոցներ»,- նշված է թուրքական գլխավոր շտաբի հայտարարության տեքստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG