Մատչելիության հղումներ

Քրդերն ու նրանց դաշնակիցները հայտարարում են Ռաքքան ազատագրելու մասին


Սիրիայի դեմոկրատական ուժերը ասուլիս են տալիս, 6-ը նոյեմբերի,2016թ․
Սիրիայի դեմոկրատական ուժերը ասուլիս են տալիս, 6-ը նոյեմբերի,2016թ․

Սիրիայի հյուսիսում Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդերն ու նրանց դաշնակիցները հայտարարել են, թե պատրաստվում են ազատագրել Ռաքքան, որը փաստացի համարվում է «Իսլամական պետության» մայրաքաղաքը:

Ռազմական գործողությանը, որ կոչվելու է «Եփրատի մոլեգնում», կմասնակցի 30 հազար զինյալ, ցամաքային մարտերին կաջակցի նաև Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան: Քուրդ զինյալները միաժամանակ հույս են հայտնել, թե այս հարցում Թուրքիան չի միջամտի:

«Վաշինգտոնը համաձայնել է մեր առաջարկին, ըստ որի, Անկարան չպետք է որևէ դերակատարություն ունենա այս գործողության մեջ», - «Ֆրանս Պրես»-ին ասել է Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարն առաջարկել էր քրդերի փոխարեն թուրքերի աջակցությունը վայելող այլ խմբավորումներին վստահել Ռաքքայի ազատագրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG