Հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք է անցկացվել ՀՀ զորավարժարաններից մեկում

Հայաստանի պաշտպանության նախարարության զորավարժարաններից մեկում անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ պարապմունքի նպատակն էր զինծառայողներին ծանոթացնել ժամանակակից պատերազմների ընթացքում իրականացվող ոչ համաչափ գործողությունների բնույթին, կատարելագործել զինանձնակազմի ռազմավարական և մարտավարական հմտությունները։

Տարբեր զորատեսակների, այդ թվում՝ նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքի շրջանակում ներկայացվեցին հայրենական ռազմարդյունաբերության տեխնիկական նորագույն միջոցներն ու դրանց կիրառման կարգը, ասված է հաղորդագրությունում: