Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում է ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալը

Փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը:

Փոլ Գավանին Երևանում է «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովում» զեկույցի նախապատրաստման շրջանակներում:

Այսօր նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի գրասենյակի՝ քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղի բնակիչները բախվել են ավտորիտար շրջափակման, մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա. Freedom house

Արձանագրելով, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով՝ Փաշինյանը նշել է՝ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով։

Վարչապետը կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, վրաններ տեղադրել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, տեղում անցակետ են տեղադրում