ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը դատապարտում է Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին բուժաշխատողների թիրախավորումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն խստորեն դատապարտել է Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները:

Կլյուգեն այդ մասին ասել է Հայաստամի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպման ժամանակ՝ անընդունելի համարելով նաև բուժաշխատողների թիրախավորումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները տեղադրված անցակետում արցախցիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. պետնախարար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու ուղղությամբ

Մայիսի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել զինծառայող Էդգար Սուլեյմանյանը, ով մինչև հոսպիտալ տեղափոխվելը մահացել է։ Նախարարությունը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը կրակել է վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է նաև բուժակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երեկ վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից. ՊՆ

Հանս Կլյուգեն նշել է, որ պատրաստ են օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները՝ նմանատիպ գործողությունները դատապարտելու համար:

Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ տարածաշրջանային տնօրենին՝ խնդրի կարգավորման մեջ անձնական ներգրավվածության համար: