Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ն վերսկսել է գործունեությունը Լաչինի միջանցքում


Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերսկսել է գործունեությունը Լաչինի միջանցքում։ Այսօր դեղորայք և բուժպարագաներ են տեղափոխվել Արցախ։

Ապրիլի 29 -ից ի վեր կազմակերպությունը իր իսկ որոշմամբ դադարեցրել էր տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ հիմնավորելով, որ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղակայումից հետո կողմերի հետ քննարկում են իրենց տեղաշարժի պայմանները։ ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը տեղեկացրեց՝ հիվանդների տեղափոխման կամ ընտանիքների միավորման հարցը դեռ բանակցային փուլում է։

XS
SM
MD
LG