Ալիևն ընդունել է ամերիկացի բանագնաց Բոնոյին

Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնո, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ամերիկացի դիվանագետը Բաքու է ժամանել այսօր առավոտյան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կովկասյան բանակցային գծով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականն այսօր ժամանում է Բաքու

Սա Լուիս Բոնոյի առաջին տարածաշրջանային այցն է նշանակումից հետո։ Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ ավագ խորհրդականի պաշտոնում Բոնոն նշանակվել է մեկ ամիս առաջ՝ փետրվարի 1-ին։

Բաքվից ամերիկացի դիվանագետը կժամանի Երևան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ կայցելի Հարավային Կովկաս