Իրանի կառավարության քաղաքականության սկզբունքային առաջնահերթություններից է հարևան պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի հետ զարգացնել համագործակցությունը, այսօր ասել է Երևանում գտնվող Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Հայաստանի սոցապ նախարարության՝ իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ անչափ կարևորում են երկու երկրների միջև սոցիալական պաշտպանության ոլորտում ջանքերի մեկտեղումը՝ շեշտելով՝ նախարարությունն ունի մեծ ռեսուրսներ և պատրաստակամ է լավագույն փորձով կիսվել Հայաստանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշազադե. «Իրանը ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի եղբայրն է»«Միաժամանակ, պատրաստակամ ենք նաև մեր երկրի ներուժն ու հնարավորությունները ներդնել, որպեսզի Կովկասում խաղաղություն և կայունություն լինի», - ասել է Մորթազավին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային տների ստեղծման, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։ Քննարկվել է նաև իրանական կողմի առաջարկը՝ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստան եմ այցելել ճանապարհային քարտեզ սահմանելու համար». Իրանի ԱԳ նախարարՄորթազավին հետաքրքրվել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի, մատուցվող ծառայությունների մասին, քննարկվել է Սյունիքում անկախ կյանքի կենտրոն ստեղծելու հնարավորությունը՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել մասնագիտական աջակցություն և կիսվել լավագույն փորձով, միաժամանակ 2020-ի պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերականգնողական ծառայությունների մի փուլ էլ մատուցել Իրանում։