Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով այսօր ժամանում է Հայաստան


 Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, 25-ը սեպտեմբերի, 2022թ․
Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, 25-ը սեպտեմբերի, 2022թ․

Պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա այսօր կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Այցի ընթացքում Աբդոլլահիան հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Վաղը Միրզոյանն ու Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Իրանի կառավարությունը անցած տարվերջին էր որոշել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացել՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին: Այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Սեպտեմբերի վերջին Վարամինն անցավ իր պարտականությունների կատարմանը։

Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են1992-ի փետրվարի 9-ին: 1992-ի ապրիլին Երևանում բացվել է Իրանի դեսպանությունը, իսկ դեկտեմբերին Թեհրանում՝ Հայաստանի դեսպանությունը:

XS
SM
MD
LG