Ռուսաստանը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական ֆոն, որը հեռու է Անդրկովկասում իրավիճակի կարգավորման շահերից, երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ առաքելության աշխատանքը գնահատելով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։
«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում, և մենք այդ փորձերում տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և նրա պատմական դերը, որպես անվտանգության գլխավոր երաշխավորի, թուլացնելու համար: Բաքվի այս նախաձեռնության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- ասել է Զախարովան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե ԵՄ նոր առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է երկխոսության մեխանիզմների համարԸստ ԱԳՆ ներկայացուցչի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների փաթեթը տեսանելի ապագայում մնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնը։
«Դրանց համապարփակ իրականացումը, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, երկու երկրների հանրության, փորձագետների, կրոնական շրջանակների, խորհրդարանականների միջև կապերի հաստատումը, ինչպես նաև բանակցությունները խաղաղության պայմանագրի ձևավորման համար՝ տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենաուղիղ ճանապարհն են: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նաև հետագայում ամեն կերպ նպաստել դրան»,- եզրափակել է Զախարովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության դիտորդներն այսօր ժամանել են ՀայաստանԵվրամիության 100 քաղաքացիական դիտորդները, որոնցից 50-ն անզեն, Հայաստան են ժամանել երեկ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաքելության կազմում ընդգրկված է ֆրանսիացի 8 ժանդարմ։ Տեղեկություններ կան նաև գերմանացի ոստիկանների մասին։ Երկու տարվա մանդատ ստացած առաքելության օպերատիվ շտաբը Եղեգնաձորում է լինելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում․ Բորել