ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թվիթերում անդրադարձել է Հայաստանում երեկ մեկնարկած ԵՄ առաքելությանը։
«Մենք գործարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը՝ EUMA-ն, որն այժմ գործում է և այսօր իրականացրեց իր առաջին պարեկությունը։ EUMA-ն կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում և կաջակցի ԵՄ ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում», - գրել է Բորելը։
We launched the EU Mission in Armenia #EUMA, which is now operational and conducted its first patrol today.#EUMA will contribute to human security, build confidence on the ground and support EU efforts in the peace process between Armenia and Azerbaijanhttps://t.co/Wq26ZhbtsK pic.twitter.com/jtQTNafjaI
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) February 20, 2023
Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները, որոնցից 50-ն անզեն, Հայաստան են ժամանել երեկ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաքելության կազմում ընդգրկված է ֆրանսիացի 8 ժանդարմ։ Տեղեկություններ կան նաև գերմանացի ոստիկանների մասին։ Երկու տարվա մանդատ ստացած առաքելության օպերատիվ շտաբը Եղեգնաձորում է լինելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության դիտորդներն այսօր ժամանել են Հայաստան