Գիշերը Ուկրաինայի մի քանի քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել, պայթյուններ Վիննիցայում

Ուկրաինա - Հրթիռակոծման հետևանքները Նիկոլաևում, 11-ը նոյեմբերի, 2022թ.

Այս գիշեր Ուկրաինայի մի քանի քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել։ Հաղորդվում է նաև Վիննիցայում պայթյունների մասին։

Վիննիցայի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորզովն իր Տելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներից մեկի վնասվելու մասին։ Նա չի հստակեցրել, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։

Բորզովի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)