Բլինքենն անպատասխանատու է որակում Պուտինի՝ միջուկային զենքի հետ կապված հռետորաբանությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղարը Ռուսաստանի նախագահի՝ միջուկային զենքի հետ կապված հռետորաբանությունն անվանել է «անպատասխանատու»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը մասնակի զորահավաք հայտարարեց

Ամերիկյան CBS հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում Էնթոնի Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը մշակել է գործողությունների ծրագիր Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու դեպքում։ Պետքարտուղարը մանրամասներ չի ներկայացրել։

Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը մասնավոր կապ է հաստատել Կրեմլի հետ միջուկային պատերազմի սպառնալիքի առնչությամբ, Բլինքենը դրական է պատասխանել. - «Այո։ Շատ կարևոր է, որ Մոսկվան մեզնից լսի և մեզնից տեղեկանա, որ նման քայլի հետևանքները սարսափելի կլինեն։ Եվ մենք դա շատ պարզ հասկացրեցինք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Մոսկվան հատի «կարմիր գիծը», Վաշինգտոնը «վճռական պատասխան» կտա