Մատչելիության հղումներ

Պուտինը մասնակի զորահավաք հայտարարեց


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով, Մոսկվա, Կրեմլ, 21-ը սեպտեմբերի, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ հանդես եկավ տեսաուղերձով՝ այսօրվանից հայտարարելով մասնակի զորահավաք և բացատրելով դա երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «ազատագրված տարածքների ժողովրդի» անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Պուտինը նշեց, որ ռուս զինվորականները գործում են շփման գծում, որի երկարությունը գերազանցում է 1000 կիլոմետրը, և դիմադրում են հավաքական Արևմուտքի ռազմական մեքենային։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ հայտարարված զորահավաքի շրջանակում զորակոչի կենթարկվեն միայն պահեստային զինծառայողները, առաջին հերթին «նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ»։ Նա խոստացավ, որ նախքան ստորաբաժանումներ ուղարկելը նրանք պարտադիր լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի փորձը։

Պուտինը նաև վստահեցրեց, որ բոլոր ռուսաստանցիները, ովքեր կզորակոչվեն զորահավաքի շրջանակում, կստանան պայմանագրային զինծառայողների կարգավիճակ, վճարումներ և սոցիալական բոլոր երաշխիքները։

Վլադիմիր Պուտինը կրկին զգուշացրեց, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը միջուկային զենք է կիրառելու: «Դա բլեֆ չէ», - ընդգծեց Ռուսաստանի նախագահը:

Զորահավաքի մեկնարկի մասին Պետդուման և Դաշնության խորհուրդը պաշտոնապես կտեղեկացվեն այսօր։ Մոբիլիզացիոն աշխատանքները կսկսվեն նույն օրը, հայտարարեց Պուտինը։

Նախագահի ուղերձի հեռարձակումը սկսվել էր չորեքշաբթի օրը Մոսկվայի ժամանակով ժամը 9-ին։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մանրամասնել է, որ նախատեսվում է զորակոչել 300 հազար մարդու:

XS
SM
MD
LG