Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ «Միջուկային շանտաժը վտանգավոր է և անխոհեմ»


«Մասնակի զորահավաքի մասին Ռուսաստանի նախագահի որոշումը կարող է է՛լ ավելի սրել իրադրությունը Ուկրաինայի շուրջ», - Reuters գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այսօր նշել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան պետք է զերծ մնա միջուկային շանտաժից, քանի որ նման հռետորաբանությունը «վտանգավոր է և անխոհեմ»։

«Ռուսաստանի նախագահը քաջատեղյակ է, որ միջուկային պատերազմ հրահրել չի կարելի, և դրանում հաղթելը պարզապես անհնարին է։ Այն կարող է աննախադեպ հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար», - նշում էր Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով՝ պահեստազորայինների զորակոչ անցկացնելու որոշումը վկայում է այն մասին, որ «պատերազմը ընթանում է ոչ Կրեմլի գծած պլաններին համապատասխան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG