Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020-ի. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանական ԶՈւ-ի շարժը հայկական տարածքում կասեցված է, սակայն դեռ չի վերադարձել ելման դիրքեր. տեղեկատվական շտաբԸստ ՊԲ-ի, ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր։ Ավելին, ինչպես հաղորդագրությունում է նշվում, ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:
«Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր», - ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանության բանակը նշում է, որ ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ «Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ», - ասված է ՊԲ-ի հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, ժամեր անց տարածած հաղորդագրությամբ հերքեց թե՛ ընդհարման և թե՛ ադրբեջանական կողմի զոհերի մասին հայկական կողմի հաղորդումը՝ այն որակելով «տեղեկատվական սադրանք», և վստահեցրեց, թե «առանց ուժի կիրառման շարունակում են դիրքերի և տեղակայման վայրերի» ճշգրտումը, ինչպես նախօրեին էին պնդել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն հերքում է Արցախի տարածքում ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի մասին հայկական կողմի պնդումները Երեկ ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ և որ «բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր»։ Բաքուն, սակայն, հերքեց Արցախի տարածքում ադրբեջանական զինուժի տեղաշարժերի մասին հայկական կողմի պնդումները` հայտարարելով, որ «ճշտվում են տեղակայման վայրերն ու դիրքերը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ փոխպետքարտուղարը քննարկել են իրավիճակն Արցախում