Բրիտանիայի ՊՆ․ Ռուսական ուժերը փորձում են շրջափակել ուկրաինական զորքերը արևելքում

Ռուսական զորքերը Ղրիմից մտնում են Ուկրաինայի Խերսոնի մարզ, 24-ը փետրվարի, 2022թ․

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հերթական հաղորդագրությունն է հրապարակել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։

Գերատեսչության համաձայն՝ Ուկրաինայի հյուսիսում իրավիճակը հիմնականում նույնն է, «ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, կվերակազմակերպվեն նախքան լայնածավալ հարձակողական գործողությունները վերսկսելը»:

«Ռուսական ուժերը փորձում են շրջափակել ուկրաինական զորքերը երկրի արևելքում, առաջ շարժվելով հյուսիսից՝ Խարկովի մարզից, և հարավից՝ Մարիուպոլի շրջանից», - ասվում է հաղորդագրությունում։

Ըստ բրիտանական ռազմական գերատեսչության, ռուսական ուժերը շարունակում են փորձել շրջապատել Նիկոլաևը՝ նպատակ ունենալով ավելի առաջ շարժվել դեպի արևմուտք՝ Օդեսա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)