Խարկովում Ռուսաստանի զինուժն անտեսում է խաղաղ բնակիչների կյանքը․ HRW

Ուկրաինա - Խարկովը հերթական ավիահարվածից հետո, 16-ը մարտի, 2022թ․

Միայն պատերազմի առաջին 11 օրվա ընթացքում Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Խարկովում զոհվել կամ վիրավորվել է 450 խաղաղ բնակիչ: «Խարկովում Ռուսաստանի զինված ուժերն անտեսում են խաղաղ բնակիչների կյանքը՝ բազմիցս հարձակվելով բնակավայրերի վրա», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ կազմակերպության զեկույցում։

Զեկույցում ասվում է, որ ավիահարվածներ են հասցվել և գնդակոծվել են բազմաբնակարան շենքեր, դպրոցներ, եկեղեցիներ և խանութներ: Մարդիկ մնացել են առանց սննդի և դեղորայքի:

Հրթիռակոծությունը վնասել է քաղաքի ենթակառուցվածքը՝ բնակիչներին զրկելով կենսական ծառայություններից, ինչպիսին են էլեկտրամատակարարումը, ջեռուցումը և ջրամատակարարումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի մի շարք քաղաքներում գիշերը պայթյուններ են որոտացել