Այսօր Մոսկվայում կկայանա «3+3» հարթակի առաջին հանդիպումը

Այսօր Մոսկվայում կայանալու է 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափի՝ «3+3» հարթակի առաջին հանդիպումը, որին մասնակից երկրները ներկայանալու են փոխարտգործնախարարների մակարդակով։

Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի մոսկովյան նիստին, նախկինում պարզաբանել էր՝ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվայում վաղը կայանալու է «3+3»-ի առաջին հանդիպումը. Վրաստանը չի մասնակցելուԴեկտեմբերին կայանալիք «3+3» ֆորմատի նախանիստին Հայաստանը կներկայացնի արտաքին գործերի փոխնախարարը
«3+3» ձևաչափը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակ, որը կընձեռի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հնարավորություն: Վրաստանը մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ: Հայաստանը շեշտում է՝ այդ ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են ուրիշ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։