Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ավստրիայի արտգործնախարար Միխայել Լինհարտին է ներկայացրել Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն երկու գերի է վերադարձրել, Երևանում կալանավորվել են կորսված դիրքի պատասխանատուներըՄիրզոյանը Ստոկհոլմում է ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, Միրզոյանն անդրադարձել է նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտության հարցերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, 8 պետական թանգարաններ․ Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակելՀայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել նաև Հունաստանի և Խորվաթիայի արտգործնախարարների հետ, ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան հետևած վերջին զարգացումները, մտքեր փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ՝ կարևորելով նաև ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո»Ընդգծվել է նաև ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են նոյեմբերի 9-ի հայտարարության չկատարման, խաղաղության չգնալու համարԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ․ Լավրով