Հնգամսյա ընդմիջումից հետո Վիեննայում այսօր կվերսկսվեն Իրանի հետ բանակցությունները

Այսօր Վիեննայում պետք է վերսկսվեն 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները:

Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունները կսկսվեն ժամը 14:00-ի սահմաններում:

ԱՄՆ պատվիրակությունը, Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբ Մալլիի գլխավորությամբ, անուղղակի մասնակցություն կունենա դրանց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանում դրական են գնահատում Վիեննայում շարունակվող բանակցությունների ընթացքը

Բանակցությունները պետք է վերսկսվեն հնգամսյա ընդմիջումից հետո՝ Իրանի միջուկային առաջխաղացումների առնչությամբ Արևմուտքի աճող մտահոգությունների ֆոնին:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը երեկ Թվիթերում գրել է, որ պաշտոնական բանակցություններին ընդառաջ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև «ոչ պաշտոնական խորհրդակցությունները» օգտակար են եղել «Թեհրանի նորացված բանակցային դիրքորոշումը ավելի լավ հասկանալու համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԳԱՏէ-ն արձանագրում է, որ Իրանի հետ բանակցություններում առայժմ լուրջ առաջընթաց չի արձանագրվել
Վիեննայում կայանալիք բանակցություններին մասնակցելու են Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները։ Ֆորմալ առումով այս երկրները դուրս չեն եկել 2015-ի միջուկային համաձայնագրից, ինչն արեց ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ։ Իսկ Իրանը խախտելով համաձայնագիրը սկսեց մեծացնել հարստացված ուրանի ծավալները։

Ըստ Եվրամիության, բանակցությունների մասնակիցները շարունակելու են քննարկել միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադառնալու հեռանկարները և ինչպես ապահովել, որ բոլոր կողմերը ամբողջովին և արդյունավետ կատարեն իրենց պարտավորությունները։