Ադրբեջանցիները երեկ կրակել են Խաչիկ գյուղի հանդամասում աշխատող տրակտորի վրա

Լուսանկարը՝ Գլխավոր դատախազության

Ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ին, ժամը 14.50-ի սահմաններում կրակել է Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի «Դուզ» կոչվող հանդամասում վարուցանք կատարող՝ նույն գյուղի բնակիչ Թ. Ասատրյանի կողմից վարվող տրակտորի ուղղությամբ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդագրության, կրակոցի հետևանքով կոտրվել է տրակտորի ձախակողմյան ապակին, Ասատրյանին հաջողվել է թաքնվել, նա մարմնական վնասվածքներ չի ստացել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «սպանության փորձ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով» հոդվածով, [ՔO 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետ]:

Դեպքի վերաբերյալ տվյալները փոխանցվել են ռուսական կողմին՝ պատշաճ և օբյեկտիվ համատեղ քննության նախաձեռնմամբ կատարվածին գնահատականներ տալու նպատակով, տեղեկացնում է դատախազությունը նաև նշելով, որ նույն նպատակով ռուսական կողմին է տրամադրվել նաև նոյեմբերի 8-ին Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողի կողմից ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող արցախցի 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ արձակելու, դրա հետևանքով 1 անձի սպանելու, 3-ին հրազենային մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի վերաբերյալ նյութերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուշիի մոտ կրակոցներից տուժած երեք քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՄԻՊ

Տե՛ս նաև այստեղ