Ռուսաստանի փոխարտգործնախարարը Բայդենի աշխատակազմին մեղադրում է ռուսաֆոբիայի մեջ

Ջո Բայդեն, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը մեղադրել է ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմին ռուսաֆոբիայի մեջ և կարծիք հայտնել, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վատից կփոխվեն վատթարի։

«Տարօրինակ կլինի լավ ակնկալիքներ ունենալ մարդանցից, որոնցից շատերն իրենց կարիերան կառուցել են ռուսաֆոբիայի և իմ երկրի վրա ցեխ շպրտելով», - հայտարարել է Ռյաբկովը՝ «Ինտերֆաքս»-ին երեկ տված հարցազրույցի ընթացքում։