Մատչելիության հղումներ

Լավրովը խոսել է «ամերիկյան ռուսաֆոբիայի» մասին


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Մոսկվա, 13-ը սեպտեմբերի, 2018թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է դուրս գալ փակուղուց Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հարցում, սակայն «ամերիկյան ռուսաֆոբիան» փակում է առաջընթացը:

Լավրովը, ով այսօր Բեռլին է մեկնում Գերմանիայի ղեկավարների հետ բանակցությունների համար, գերմանական DPA լրատվական գործակալությանն ասել է. - «Մենք պատրաստ ենք ճանապարհի մեր մասը անցնել, որպեսզի փակուղուց դուրս բերենք Միացյալ Նահանգների հետ կապերը»:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է․ - «Մենք լուրջ ենք վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին` մեր երկրների միջև նորմալ երկխոսություն հաստատելու պատրաստակամության մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG