Կոսովոյի խորհրդարանն անվստահության քվե հայտնեց նորընտիր կառավարությանը

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, արխիվ

Կոսովոյի խորհրդարանը անվստահության քվե հայտնեց Ալբին Կուրտիի կառավարությանը, որը իշխանության ղեկը ստանձնել էր ընդամենը 6 շաբաթ առաջ:

Քաղաքական ճգնաժամի պատճառը կոալիցիոն գործընկերների միջև ծագած սուր տարաձայնություններն են կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության հարցում. իշխող կուսակցությունում դեմ էին համաճարակի տարածումը կանխելու նպատակով երկրում արտակարգ ռեժիմի սահմանմանը:

Կառավարության հրաժարականից հետո ենթադրվում են արտահերթ նոր ընտրություններ: Համաճարակի պատճառով, սակայն, դրանք տեղի չեն ունենա, վարչապետի պաշտոնը ժամանակավոր կշարունակի զբաղեցնել Կուրտին: