Մատչելիության հղումներ

Կոսովոյի քաղաքական ճգնաժամը կարգավորվում է


Ալբին Կուրտին և Իսա Մուստաֆան կոալիցիոն համաձայնագիր են կնքել, Պրիշտինա, 2 փետրվարի, 2020թ.
Ալբին Կուրտին և Իսա Մուստաֆան կոալիցիոն համաձայնագիր են կնքել, Պրիշտինա, 2 փետրվարի, 2020թ.

Կոսովոյում երկու խոշոր կուսակցությունները՝ «Ինքնորոշումը» և «Դեմոկրատական լիգան», կնքել են գործարք, որը թույլ կտա կառավարություն կազմել:

Դա ընձեռում է 4 ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ի հայտ եկած քաղաքական ճգնաժամը կարգավորելու հնարավորություն:

Երկու կուսակցությունները խորհրդարանում միասին ունեն 61 տեղ, Կոսովոյի Սահմանադրությունը պահանջում է, որ կոալիցիոն կառավարությունում պարտադիր ընդգրկվեն ազգային փոքրամասնությունների մեկական ներկայացուցիչներ՝ սերբերի, թուրքերի, բոսնիացիների համայնքներից:

Այսօրվա գործարքի համաձայն` 15 նախարարություններից 6-ը կղեկավարեն «Ինքնորոշման» և 6-ը՝ «Դեմոկրատական լիգայի» պատվիրակները, մնացած 3-ի ղեկավարումը կփոխանցվի ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին:

Կոալիցիոն համաձայնագիրը կնքել են «Ինքնորոշման» լիդեր Ալբին Կուրտին և «Դեմոկրատական լիգայի» ղեկավար Իսա Մուստաֆան:

Վաղը խորհրդարանը պետք է հաստատի գործարքը, ինչից հետո կընտրվի վարչապետ:

XS
SM
MD
LG