Վրաստանում կրկին բողոքի ցույցեր են

Վրաստան - Գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեն ժամանում է խորհրդարան, Թբիլիսի, 17-ը փետրվարի, 2020թ.

Կրկին բողոքի ցույցեր են տեղի ունենում Վրաստանում:

Երեկ խորհրդարանը գլխավոր դատախազի պաշտոնում հաստատեց Իրակլի Շոթաձեին, ով 2018 թվականին հեռացել էր այդ պաշտոնից բողոքի ցույցերի պատճառով, երբ հազարավոր վրացիներ փողոց էին դուրս եկել 16-ամյա Դավիթ Սարալիձեի սպանության հանգամանքները բացահայտելու պահանջով:

Այժմ ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց՝ Շոթաձեին հեռացնելու պահանջով: