ՄԱԳԱՏԷ-ն հաջորդ շաբաթ քննարկելու է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված կացությունը

Արաքի ատոմակայանը Իրանում, արխիվ

ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) հաջորդ շաբաթ կքննարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված կացությունը:

Կազմակերպության ղեկավար մարմնի նիստը մեկնարկելու է հուլիսի 10-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Արևմտյան աղբյուրների տեղեկություններով՝ քննարկումը հրավիրվել է Միացյալ Նահանգների կառավարության պահանջով:

Վաշինգտոնը ցանկանում է քննարկման առարկա դարձնել Իրանի իշխանությունների վերջին քայլերը, որոնց արդյունքում իսլամական հանրապետությունը հատել է երկրի տարածքում պահվող հարստացված ուրանի պաշարների վերին շեմը, ինչպես նաև վերսկսել միջուկային վառելիքի հարստացմանն ուղղված գործողությունները` խախտելով 2015 թվականին կնքված համաձայնագրի դրույթները: